Էլեկտրոնային գիրքն անվճար ներբեռնել՝ տե՛ս հղումը ներքևում։ Գեղարվեստական արձակ փաստագրության մե՞ջ, թե՞ փաստագրությունը՝ գեղարվեստական արձակի մեջ... Ահա այս մտքերն են պարուրում ընթերցողին արձակագիր Մեսրոպ Հարությունյանի այս ինքնատիպ վիպակը կարդալուց հետո։
Քանի որ ինձ համար բացահայտել եմ, որ "փաստորեն" Մեսրոպ Հարությունյանի գործերը կարդալը "միանշանակ" ոչ միայն հաճելի, այլև օգտակար ու ուսանելի զբաղմունք է, մի "կոնստրուկտիվ կամ կառուցողական" (դե "ժողովրդից կտրված իշխանության օգտագործած բառը հո չեմ գրի") խորհուրդ/առաջարկ ունեմ՝ դուք էլ կարդացեք ու "միանշանակ" չեք փոշմանի։ Մարդկային փաստորեն պարզ, բայց միանշանակ ոչ պարզունակ ճակատագրերի մասին հեղինակը պատմում է աշխույժ, գրավիչ լեզվով՝ առանց գնահատականների, առանց լավ ու վատ անելու, առանց վեհ ու ստոր տարբերակելու․․․պարզապես ներկայացվում է կյանքը ինչպես որ է՝ երբեմն "փիս սայթաքումներով", երբեմն "փաստորեն մի աչոկով դուրս մնալով", երբեմն " գաղափարական ու հայեցակարգային" որոշումներով․․․․բայ� միշտ բնական ու ինքն իր հունով հոսող․․․․ո� էս ճակատագրերի պատմությունների առանցքային կարևորություն ունեցող օրերի համընկնումը քաղաքական կարևոր իրադարձությունների հետ հետաքրքիր կենցաղային-քաղաքական մթնոլորտ է ստեղծում՝ քաղաքականի ու կենցաղի, պետականի ու անձնականի հետաքրքիր փողշաղկապվածությամբ․․․․․Մե� հաճույք ստացա կարդալիս ու թեև "հոգնության" պատճառով երկու շնչով կարդացի, բայց գիրքը "միանշանակ" մի շնչով կարդացվողներից է․․․�
իսկապես կարդացվում է մեկ շնչով։ շատ հավես բառապաշար-ոճ ունի էս գործը՝ Մեսրոպին հատուկ քաղաքական ու ոչ միայն քաղաքական համարձակությամբ, սուր լեզվով, ճիշտ նկատող, բայց եւ ներողամիտ աչքով... անկեղծ ասած՝ Աբկայն ավելի եմ հավանում՝ իր խորությամբ, նրբությամբ ու լրջությամբ։ իսկ Հետհեղափոխությունը երեւի ավելի շատ տեղին ու օգտակար կլինի ինձնից մի սերունդ ցածր ընթերցողների համար, ենթադրում եմ։ ի տարբերություն Աբկայի, Հետհեղափոխության մեջ չկային ինձ հուզմունքի հասցնող դրվագներ, բայց կային ժպտացնող ու, բնականաբար, տխրեցնող դրվագներ։ շնորհակալ եմ, Մեսրոպ ջան։ անհամբեր սպասում եմ Ձեր նոր ստեղծագործությանը։
Հետաքրքիր է, որ «ոտքի վրա ընտրածս» գրքերը միշտ լավն են լինում։ Մեսրոպ Հարությունյանին՝ որպես գրողի չէի ճանաչում, հրապարակախոսական նյութերին ծանոթ եմ, շատ սիրուն ու ուղիղ հումորով է գրում, բայց չգիտեի, որ այդ հումորը շատ սիրուն ձևով կարելի է գեղարվեստական գործերում էլ օգտագործել։
Մի շնչով կարդացվող գիրք է, չի թողնում, որ կտրվես։
Չնայած, որ գիրքը գրվել է 2003-2004 թվականներին, այդ ժամանակին տարբերությունը չես զգում� կարծես երեկ գրված լինի, ներկա իշխանության մասին։
PS. ես նախանձեցի գրողին, որ ինքն իր սեփական աչքերով տեսել է 80-ականների այդ ամբողջ գործընթացը, ինչը շատ հետաքրքիր ձևով նկարագրել է։
Եթե ժամանակի մեքենա ունենաի, անշուշտ առանց երկար մտածելու հենց հիմա կգնաի 1988՝ իմ աչքերով ամեն ինչ տեսնելու, հետևելու, ինչու չէ նաև մասնակցելու համար։ 1988 գնալով հաստատ չէի բավարարվի, ցանկություն կլիներ մնալ ու խառը, դժվար, սլացիք ու փոթորկալից 90ականներն էլ ապրել, տեսնել, զգալ։ 91 թվականի ծնունդ եմ, չնայած որոշ բաներ հիշում եմ, բայց փոքր էի։ Շատ պատմություններ, բնականաբար, լսել եմ ծնողներիցս, բարեկամներիցս, բայց լսելն ուրիշ է, վերապրելն՝ ուրիշ։ Գիրքը շատ լավն է, մի շնչով եմ կարդացել, չէի կարող պոկվել։ Անշուշտ, նորից կկարդամ որոշ ժամանակ անց։ Եթե հետաքրքրված եք Հայաստանում քաղաքական զարգացումներով և ոչ միայն, անպայման կարդացեք։
Տարբեր տարիքի անձանց տարբեր չափով "կբացվի" այս գործը, բայց հետհեղափոխական շրջանի մասին գործեր ամեն դեպքում պիտի գրվեն. կարծում եմ՝ դրա կարիքը (թերևս նաև պահանջարկը) այսօր կա:
Մեսրոպ Հարությունյանի ստեղծագործություններից միայն պատմվածքներին էի ծանոթ՝ մի մասը կարդալով, մի մասը հեղինակի պատմելով (մեծ մասն իրական են, իր կյանքից)։ Վաղուց էի վիպակները փնտրում (առցանց) և ահա մի շնչով կարդացի։ Երևի հետհեղափոխության սերնդի սինդրոմ է՝ 90֊ականների և դրան նախորդող/հաջորդող ամեն մի դրվագ հետաքրքիր է, բայց միշտ այնքան քիչ է, միշտ ցանկանում ես ավելին իմանալ, նոր պատմություններ լսել, ավելի շատ կարդալ։ Չասեմ, որ մի շնչով կարդացի, որ ընթերցելու առաջին րոպեից արդեն այլ իրականությունում էի և գրքի վերջին տողերի հետ էլ դեռ պատրաստ չէի վերադառնալ։ Ասեմ միայն, որ շնորհակալ եմ (նաև Yavruhrat-ին), վերջերս ընթերցած եզակի գրքերից է, որ շատերին եմ խորհուրդ տալիս ու տալու, իսկ հեղինակին միայն խնդրանք՝ ստեղծագործեք, Ձեր ընթերցողներն արժանի են լավ հեղինակների և լավ գործեր կարդալ։
Հեղինակից երկրորդ գիրքն էր, չնայած իրականում առաջինը, բլոգներում գրառումները չհաշված։ Կարդալ է պետք. հաստատ իրականության ձեր մասը կգտնեք այնտեղ։ Շատ չեմ գրի։ Կարդացեք պարզապես։
Ամենապոզիտիվ ստեղծագործությունը ՀՀ պատմության ամենամռայլ էջերի մասին, ժպտացնում ու ծիծաղացնումա: Միքիչ էլ սյուռեալ ա: Միքիչ չէ, շատ :D Մի ժամով ինքդ քո հետ շատ սիրուն ձևով առանձնանում ես
Սա գիրք լինելուց ավելի, ոնց որ ժամանակի մեքենա լինի: Ընթերցողին լույսի առաքությամբ տանում հասցնում է 80-ականներին, և կարդալուց զգում ես ամեն մի մանրամասնություն: Յուրաքանչյուր հերոս ոնց որ վավերագրական նմուշ լինի, մեր այսօրվա հայաստանյան իրականությունում ամենօրյա հանդիպած մարդկանց: անտարբերը, գողը, քաղաքական գործիչը, վերջինի քամակը մտնողը� և մյուսները: