ŷ

Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

The Reader
This topic is about The Reader
42 views
Արխիվ > Ամսվա գիրք` The Reader: Հղումներ ու ընդհանուր քննարկում

Comments Showing 1-50 of 89 (89 new)    post a comment »
« previous 1

Nelly Aghabekyan | 310 comments Mod
Ողջույն գրքասեր խմբակիցներ :) Թեժ քվեարկությունից հետո Հունիս ամսվա հիմնական ընթերցանության համար ընտրվեց Bernhard SchlinkThe Reader գիրքը, որի հիման վրա համանուն ֆիլմը հավանաբար տեսել եք:

Հիմնական ընթերցանությունից բացի այս ամիս կունենանք նաև բոնուս-քննարկում, որի համար առանձին թեմա կբացվի: Խրախուսում ենք լինել ակտիվ, կարդալ երկու գրքերից գոնե մեկը, ու մասնակցել քննարկումներին:

The Reader-ի էլեկտրոնային տարբերակը ես կփնտրեմ ու հղումները կդնեմ հենց էս թեմայում: Կաշխատեմ մի քանի լեզվով գտնել գիրքը, բայց եթե դուք ինձանից շուտ մի բան գտնեք` կիսվեք հղումով ;)

Հաճելի ընթերցանություն բոլորիս:


Sona Petrossian | 107 comments ես էսօր սկսեցի արդեն :D
հղումները.
ռուսերեն՝
անգլերեն pdf`


Byurakn (byurie) | 1130 comments Mod
Մի հատ բան ասեմ էլի գրքի հետ էնքան էլ կապ չունի, բայց ասեցի՝ կիսվեմ, խոխմ ա:

Ուրեմն երբ այս կամ այն բուք քլաբում գիրք եմ առաջարկում, պատահում ա, որ ընտրում եմ նենց մեկը, որն արդեն մեկում ընտրվել ա: Տենց, համ հետաքրքիր ա լինում կրկնակի քննարկմանը հետևելը, համ էլ մի զարկով մի քանի նապաստակ եմ խփում. ամիսը երեք-չորս գիրք կարդալու փոխարեն երկուսն եմ կարդում, օրինակ:

Էս մի բուք քլաբում բռնեցի, Reader-ն առաջարկեցի: Էն էլ պարզվեց՝ կես տարի առաջ արդեն կարդացել են: Ու խոխմն էն ա, որ իրանց ցուցակին որ նայում ես, սաղ մեր էս խմբի գրքերն են (բայց ես չեմ առաջարկել էլի): Նենց որ բուք քլաբային ինչ-որ ֆենոմեն կա, որ մարդիկ նախընտրում են նույն գրքերը կարդալ :D


Nelly Aghabekyan | 310 comments Mod
Ես դեռ չեմ սկսել, բայց հղումներ տամ ամեն դեպքում :)

Գերմաներեն (օրիգինալով կարդացողներ ունե՞նք).
EPUB:
MOBI:

Անգլերեն.
EPUB:
MOBI:

Ռուսերեն.
EPUB:
MOBI:

Թարգմանությունների որակը չեմ ստուգել, բայց եթե որևէ բողոքներ լինեն, կփորձեմ այլ տարբերակներ գտնել:


Byurakn (byurie) | 1130 comments Mod
Ես ամսվա երկրորդ կեսից կմիանամ :)


Sona Petrossian | 107 comments ոչ մեկ չի սկսել? նենց հավեսա առաջ գնում ))


Nelly Aghabekyan | 310 comments Mod
ես երեկ եմ սկսել, իսկականից հեշտ ա առաջ գնում, ու դե կարճ ա, մի երկու օրից կվերջացնեմ ))


message 8: by արմին (new) - added it

արմին (tanamasi) աա, ես գիրքը ուզում եմ ընկերներիցս մեկից վերցնել ու նոր սկսել ։Ճ


Byurakn (byurie) | 1130 comments Mod
մյուս բուք քլաբս գլորեմ, նոր ամսվա երկրորդ կեսից կսկսեմ :)


message 10: by Sona (new) - rated it 5 stars

Sona Petrossian | 107 comments հետաքրքիր ա հայերեն թարգմանությունը ոնց կլինի :)


Tatevik | 23 comments ես հայերենով եմ կարդացել, վատ չէր թարգմանված :)


Nelly Aghabekyan | 310 comments Mod
Հաննան Միքաելին "kid"-ով ա դիմում, հայերեն էդ ո՞նց կթարգմանվի, որ գռեհիկ ու արտասովոր չհնչի: Բալե՞ս :D


message 13: by Sona (new) - rated it 5 stars

Sona Petrossian | 107 comments :D կամ էլ տղա, ա-ն անպայման շեշտված :Դ


Byurakn (byurie) | 1130 comments Mod
Վայ, հայերեն կա՞: Գերմաներենի՞ց ա թարգմանած: Թե հա, կգամ, միանգամից հայերենը կառնեմ:


message 15: by արմին (new) - added it

արմին (tanamasi) բալես ։ԴԴ


Nelly Aghabekyan | 310 comments Mod
Երեխե՜ք, ես շատ պատահաբար մի շնչով կարդացի ու վերջացրի: Շատ, շա՜տ տպավորիչ էր, էնքան ռեալիստիկ, որ ես ինձ վերջում հազիվ էի համոզում, որ չհավատամ: Չեմ համոզվել դեռ :D

Ուշոտ մի երկու բառ կգրեմ, քանչ տպավոևություններս թարմ են: Բայց՝ վաու՜


Tatevik | 23 comments Հաաա, հայերենով փոքրիկ տղա են թարգմանել, ի դեպ իմ կարդացած ամենահաջող թարգմանությունն է, միշտ բողոքել եմ, որ հայերեն լավ չեն թարգմանում, էս մեկից չեմ բողոքել :D Ես էլ մի օրում մի շնչով կարդացի:


message 18: by Sona (new) - rated it 5 stars

Sona Petrossian | 107 comments հա, հենց գերմաներենից թարգմանած, ,,Զանգակ,,-ին ա: Թարսի պես, ժամանակի սղության պատճառով չեմ հասցնում կարդամ վերջացնեմ, բայց հենց վերցնում եմ ձեռքս կարդալու, ժամանակի մասին մոռանում եմ:D Հաննայի կերպերը լավն ա.մանկամիտ ու միամիտ...


Nelly Aghabekyan | 310 comments Mod
Sona wrote: "Հաննայի կերպերը լավն ա.մանկամիտ ու միամիտ..."

այ, ի դեպ, ես լրիվ դրա հակառակը կասեի` իմ համար ամենասկզբից Հաննայի կերպարը սառն ու մի տեսակ փակ ա թվում, ոնց որ իրան ամեն ինչից հատուկ հեռու պահի: Միամիտն ավելի շուտ Միքայելն ա, նու, հատկապես երիտասարդական կրքոտ նվիրվածությամբ


Tatevik | 23 comments Nelly wrote: "Sona wrote: "Հաննայի կերպերը լավն ա.մանկամիտ ու միամիտ..."

այ, ի դեպ, ես լրիվ դրա հակառակը կասեի` իմ համար ամենասկզբից Հաննայի կերպարը սառն ու մի տեսակ փակ ա թվում, ոնց որ իրան ամեն ինչից հատուկ հ..."


Ինձ համար էլ էր սկզբում փակ կերպար թվում, ոնց որ կեղծավոր կերպով մի բան թաքցներ:


Nelly Aghabekyan | 310 comments Mod
Հետո բայց շատ լավ բացատրվում ա համ կեղծավորությունը, համ սառնությունը:

Օֆ-օ՜ֆ, դժվար ա առանց սփոյլեռների խոսալը :D


message 22: by Sona (new) - rated it 5 stars

Sona Petrossian | 107 comments հա, համաձայն եմ.սկզբից ես ընդհանապես չէի կարողանում ըմբռնել ու հասկանալ իր ա կերպարը, կարդում ու մտածում էի.հա բայց էսքան սառը, բայց հետո էն միասին մի քանի օր հեծանվային արշավի ժամանակ ու դրանից հետո տեղի ունեցող իրադարձություններից հասկացա, որ երիտասարդ աղջկա նման վախենում ա կորցնել գտածը:


message 23: by Sona (new) - rated it 5 stars

Sona Petrossian | 107 comments հաա, իրոք...դեռևս չկարդացած մարդիկ մի՛ կարդացեք, սփոյլեռ ա:Դ


Byurakn (byurie) | 1130 comments Mod
Ինչ լավ ա վերջից սկսեցի կարդալ էս թեման :D


Narine (srtik) | 3 comments Ինձ համար մի քիչ անհետաքրքիր ա, որովհետև ֆիլմը շատ շուտ դիտել եմ ու ընդհանուր գիտեմ ինչն ինչոց ա։ Էլի համոզվեցի, որ ամեն դեպքում սկզբում կարդալն ու հետո ֆիլմը նայելն ավելի լավ ա։


Nelly Aghabekyan | 310 comments Mod
իմ մոտ կարդալ-նայելու հետ կապված մի քիչ հակասական զգազումներ են լինում: Ֆիլմեր կան, որոնք տենց էլ չեմ նայել, որովհետև գրքից հետո մի տեսակ արդեն հետաքրքիր չի, ու կամ էլ չեմ ուզում հիասթափվեմ: Գրքեր կան, որոնք կարդալուց հետո ֆիլմը նայել եմ ու անկախ ինձանից դժգոհ եմ եղել, որ ինչ-որ բաներ փոխել են, չնայած որ մեկա գրքում էլ էդ բաները դուրս չեն եկել: Ու կան գրքեր, որոնց էկրանավորմանը տարիներով անհամբեր սպասել (-ում) եմ:

Տեսնենք, էս մեկը ոնց կլինի:


Byurakn (byurie) | 1130 comments Mod
Ժող, կարո՞ղ ա կազմակերպենք, միասին նայենք ֆիլմը: Հունիսի վերջ-հուլիսի սկիզբ Երևանում եմ լինելու:


Անի Կուռոյան | 21 comments Բարի երեկո գրքասեր հանրություն ջան ես միանում եմ ընթերցանությանը և պատրաստ եմ այն քննարկել այս խմբում ձեզ հետ միասին: :ՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃճ


message 29: by Sona (new) - rated it 5 stars

Sona Petrossian | 107 comments Byurakn wrote: "Ժող, կարո՞ղ ա կազմակերպենք, միասին նայենք ֆիլմը: Հունիսի վերջ-հուլիսի սկիզբ Երևանում եմ լինելու:"

լավ միտք ա, կարելի ա ))


Nelly Aghabekyan | 310 comments Mod
Ես ֆիլմը նայեցի էսօր, ինձ կներեք :) հարևան թոփիքում կգրեմ տպավորություններս, որ սփոյլ չանեմ:

Անի, բարով եկար :)


Անի Կուռոյան | 21 comments Nelly wrote: "Ես ֆիլմը նայեցի էսօր, ինձ կներեք :) հարևան թոփիքում կգրեմ տպավորություններս, որ սփոյլ չանեմ:

Անի, բարով եկար :)"

Շնորհակալ եմ Նելլի ջան


Byurakn (byurie) | 1130 comments Mod
Անի, բարի գալուստ:

Գիրքն առել եմ :) Միանում եմ ընթերցանությանը: Դեռ քննարկումը չեմ կարդացել, բայց տեսա ընկերներիս ռիվյուները, մեծ մասը հինգ աստղ են տվել: Աչքիս խոստումնալից ա: Սինոպսիսը կարդացի, սիրտս վատացավ:


Անի Կուռոյան | 21 comments Byurakn wrote: "Անի, բարի գալուստ:

Գիրքն առել եմ :) Միանում եմ ընթերցանությանը: Դեռ քննարկումը չեմ կարդացել, բայց տեսա ընկերներիս ռիվյուները, մեծ մասը հինգ աստղ են տվել: Աչքիս խոստումնալից ա: Սինոպսիսը կարդացի, ս..."


:) Շնորհակալ եմ Բյուրական ջան


message 34: by Sona (new) - rated it 5 stars

Sona Petrossian | 107 comments Byurakn wrote: "Անի, բարի գալուստ:

Գիրքն առել եմ :)
Հայերենը?



Անի Կուռոյան | 21 comments Sona wrote: "Byurakn wrote: "Անի, բարի գալուստ:

Գիրքն առել եմ :)
Հայերենը?"

Հայերեն տարբերակը կա՞


message 36: by Sona (new) - rated it 5 stars

Sona Petrossian | 107 comments հա կա, հենց գերմաներենից թարգմանած, բուկինիստում տեսել եմ )


Անի Կուռոյան | 21 comments Sona wrote: "հա կա, հենց գերմաներենից թարգմանած, բուկինիստում տեսել եմ )"
Սոն իսկ գրադարաններում կլինի?


message 38: by Sona (new) - rated it 5 stars

Sona Petrossian | 107 comments Անի Կուռոյան wrote: "Sona wrote: "հա կա, հենց գերմաներենից թարգմանած, բուկինիստում տեսել եմ )"
Սոն իսկ գրադարաններում կլինի?"


հմմ, կարող ա Իսահակյանի գրադարանում լինի, հնարավոր տարբերակը էտ ա :)


Անի Կուռոյան | 21 comments Sona wrote: "Անի Կուռոյան wrote: "Sona wrote: "հա կա, հենց գերմաներենից թարգմանած, բուկինիստում տեսել եմ )"
Սոն իսկ գրադարաններում կլինի?"

հմմ, կարող ա Իսահակյանի գրադարանում լինի, հնարավոր տարբերակը էտ ա :)"

Գտել եմ մնում է հասնի ինձ ճճճճճճճ


Byurakn (byurie) | 1130 comments Mod
Չէ, անգլերենն եմ առել :)
Առաջին քսան էջը կարդացել եմ արդեն, ինչ հավես ա առաջ գնում: Շատ լավ ա գրված:


message 41: by արմին (new) - added it

արմին (tanamasi) Երեկ ես սկսեցի կարդալ ռուսերեն թարգմանությունը� լեզուն ու գրելաոճը անկապոտն էին։ Չգրավեց։ Մի հատ անգլերենով կարդամ, միգուցե թարգմանությունից ա։


Byurakn (byurie) | 1130 comments Mod
Հա, էս Հաննան շատ մութ ա էրևում, պեդոֆիլի տպավորություն ա թողնում:
Էս ինչ սփոյլերներ են վերևում:
Բայց շա՜տ-շա՜տ լավ ա գրված, սենց լավ գրված գիրք վաղուց չէի կարդացել:


Անի Կուռոյան | 21 comments արմին wrote: "Երեկ ես սկսեցի կարդալ ռուսերեն թարգմանությունը� լեզուն ու գրելաոճը անկապոտն էին։ Չգրավեց։ Մի հատ անգլերենով կարդամ, միգուցե թարգմանությունից ա։"

Ես էլ եմ սկսել ու եթե այսպես շարունակվի ես կդադարեցնեմ ընթերցումը ժողովուրդ... Ատում եմ բնազդային մակարդակի վրա գրված գործերը


message 44: by Sona (new) - rated it 5 stars

Sona Petrossian | 107 comments Byurakn wrote: "Հա, էս Հաննան շատ մութ ա էրևում, պեդոֆիլի տպավորություն ա թողնում:
Էս ինչ սփոյլերներ են վերևում:
Բայց շա՜տ-շա՜տ լավ ա գրված, սենց լավ գրված գիրք վաղուց չէի կարդացել:"


հաա, սկզբում ես էլ էի հակված Հաննայի պեդոֆիլ կերպարին ու հիշում էի Նաբոկովի Լոլիտային :))


Byurakn (byurie) | 1130 comments Mod
աման-աման, աչքիս գործ ու դարդ թողնեմ, նստեմ, վերջացնեմ:


message 46: by Sona (new) - rated it 5 stars

Sona Petrossian | 107 comments Արժի :Դ էնքան արագ ա կարդացվում,չես հասցնի գործերդ թողնես:Դ


Byurakn (byurie) | 1130 comments Mod
Էս գրքերի պահն ա հետաքրքիր, էս ինչ օբսեսիա ա Հաննայի մոտ գրքերի ու ընթերցանության նկատմամբ:


Nelly Aghabekyan | 310 comments Mod
դե իրականում հենց պեդոֆիլ ա, տպավորություն թողելու հարց չի :D անչափահաս էր Միքայելը, ուրեմն` պեդոֆիլ ա:

Օֆ-օֆ, աչքիս առանձին մի հատ էլ թոփիկ բացեմ, որ հանգիստ սփոյլերներով խոսանք կարդացած-վերջացածներս :D


Byurakn (byurie) | 1130 comments Mod
Չվերջացրածներից մենակ ե՞ս եմ մնացել: Թե հա, հեսա արագ-արագ վերջացնեմ, հանգիստ խոսենք:


message 50: by Sona (new) - rated it 5 stars

Sona Petrossian | 107 comments բայց Միքայելը խաբեց տարիքը, չնայած 17ն էլ ա անչափահաս:Դ բայց էտ արդեն նորմալ դիտվեց:


« previous 1
back to top

116206

Armenian readers (Հայ ընթերցողներ)

unread topics | mark unread


Books mentioned in this topic

The Reader (other topics)

Authors mentioned in this topic

Bernhard Schlink (other topics)