ŷ

Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

113 views
Արխիվ > Ֆիլմեր, որ գրքերից էլ լավն են

Comments Showing 1-38 of 38 (38 new)    post a comment »
dateUp arrow    newest »

message 1: by Nelly (new)

Nelly Aghabekyan | 310 comments Mod
Քանի որ ամսվա թեման կինո դարձած գրքերն են, ես փորձեցի ինքս իմ համար հիշել ֆիլմեր, որոնք ավելի շատ են տպավորել, քան բնօրինակը, ու մտքիս էդպես էլ բան չեկավ: Ստացվում ա, որ եթե ինձ մի ֆիլմ դուր ա գալիս, գիրքն էլ ավելի շատ կսիրեմ; ու եթե մի գիրք շատ եմ հավանել, կինոն երևի թե ավելի թույլ կթվա:

Իսկ դուք ինչ-որ ֆիլմեր բնօրինակից շատ սիրում ե՞ք:


message 2: by արմին (new)

արմին (tanamasi) ես «տասներկու աթոռի» ու «ոսկե հորթի» ֆիլմերն եմ շատ սիրում ու գրքերին հավասար ^―^ բայց հները ու ոչ մյուզիքլովները ։Պ
ու մեկ էլ «շան սիրտը», ըստ իս, գրքին չի զիջում

չեմ կարող հաստատ ասել, թե նրանից ա, որ բոլոր ֆիլմն էլ ավելի շուտ եմ տեսել, քան գրքերը կարդալը, որովհետև հիմա էլ որ նայում եմ մեկ է գրքի չափ լավն են թվում


message 3: by արմին (new)

արմին (tanamasi) Իսկ սովորաբար ես էլ գրքերը ֆիլմերից շատ եմ հավանում, նույնիսկ երբ կինոները «Կկվի բնի» նման լավն են լինում։


message 4: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1130 comments Mod
Մի կինո միտս եկավ. «Մեծ հույսերը»: Սովորաբար մենք չենք սիրում, երբ կինոներում ինչ-որ բան փոխած ա լինում գրքի համեմատ: Իսկ «Մեծ հույսերն» էն ֆիլմերից ա, որ ոնց կարացել, փոխել են գիրքը, բայց տվյալ դեպքում կինոն հազար անգամ ավելի շատ ա դուրս եկել, քան գիրքը:

Հա, մեկ էլ «Մենք պետք է խոսենք Քեվինի մասին» կինոն: Գիրքը կինոյից հետո կարդացի, մի տեսակ շատ նվնվան ու պրիմիտիվ էր, իսկ կինոն վերջն էր:


message 5: by Tatevik (new)

Tatevik | 23 comments Ինձ համար One Day ու Breakfast at Tiffany's ֆիլերն են: Գրքերին հավասար սիրում եմ: Բայց դե գրքեր էլ կան, որ վերջացնում ես, մի պահ ուշքի չես գալիս, հետո բացում ես վերջին էջը նորից կարդում, փակում, մի կես ժամ գիրքը գրկած ման գալիս տանը, հետո դնում դարակում ու ասում-սպանեք կինոն չեմ նայիիիիիի :D


message 6: by մառա (new)

մառա One Flew Over the Cuckoo's Nest-ի ֆիլմը շատ եմ սիրում: Սկզբում ֆիլմն եմ նայել, հետո կարդացել եմ, հետո նորից եմ ֆիլմը նայել ու երկուսն էլ հավանել եմ շատ: Շատ հավանեցի, որ ֆիլմը ՄաքՄըրֆիի անունից էր ու էն, որ հնդկացին իրականում խուլ ու համր չէր իմանում էինք ֆիլմի վերջերում:
A Clockwork Orange-ի ֆիլմն էլ եմ սիրում:
Մնացած դեպքերում գրքից հետո ֆիլմը չեմ հավանել:


message 7: by Mari (last edited Jun 23, 2015 11:32AM) (new)

Mari Melikyan (hanguyts) (voltera) | 199 comments Mod
Robert BlochPsycho-ն: Գիրքն էսօր եմ սկսել ու ահագին առաջ եմ գնացել, բայց ֆիլմը մի ուրիշ տիպի լավն ա: Չնայած կարող ա վերջացնեմ գիրքը, կարծիքս փոխվի:


message 8: by մառա (last edited Jun 19, 2015 01:14PM) (new)

մառա Psycho-ի ֆիլմը չեմ տեսել, բայց գիրքը լավն էր, կսպասեմ մի քիչ գիրքը կմոռանամ ու ֆիլմն էլ կնայեմ


message 9: by Mari (new)

Mari Melikyan (hanguyts) (voltera) | 199 comments Mod
հա նայի անպայման, բայց գիշերվա ժամերին, որ ավելի ազդեցիկ լինի: Կքննարկենք: ^^


message 10: by Nelly (new)

Nelly Aghabekyan | 310 comments Mod
Ի դեպ, Bates Motel սերիալը Psycho-ի հիման վրա ա նկարված, Բեյթս ընտանիքի նախապատմությունն ա, ու շատ, անչա՜փ լավն ա, նենց որ դա էլ կարաք նայեք:


message 11: by Nelly (new)

Nelly Aghabekyan | 310 comments Mod
Najaryan wrote: "Ինձ համար One Day ու Breakfast at Tiffany's ֆիլերն են: Գրքերին հավասար սիրում եմ: Բայց դե գրքեր էլ կան, որ վերջացնում ես, մի պահ ուշքի չես գալիս, հետո բացում ես վերջին էջը նորից կարդում, փակում, մի կես ժամ գիրքը գրկած ման գալիս տանը, հետո դնում դարակում ու ասում-սպանեք կինոն չեմ նայիիիիիի :D
."


Այ Breakfast At Tiffany-ն իմ մոտ հենց էդ վերջին էջը վերակարդալու ու հետո ֆիլմը չնայելու գրքերից էր :D Հեփբերնին շատ եմ սիրում, ու էդ ֆիլմը շատ էի ուզում նայել կարդալուց առաջ, իսկ հետո կարդացի, ու կարդալուց բոլորովին Հեփբերն չէի պատկերացնում: Ու էնքան լավն էր, որ էլ ֆիլմով տպավորությունս չուզեցի փչացնել ))


message 12: by Mari (new)

Mari Melikyan (hanguyts) (voltera) | 199 comments Mod
ինչ լավ բան արեցիր, որ ասեցիր էդ մասին ^^ հետն էլ լավ լավ դերասաններ են խաղում: կնայեմ :))))


message 13: by Nelly (new)

Nelly Aghabekyan | 310 comments Mod
Վոլտ wrote: "ինչ լավ բան արեցիր, որ ասեցիր էդ մասին ^^ հետն էլ լավ լավ դերասաններ են խաղում: կնայեմ :))))"

Հետո կկիսվե՞ս տպավորություններով :) Ես էլ մինչև էդ գիրքը կկարդամ գոնե


message 14: by Nelly (new)

Nelly Aghabekyan | 310 comments Mod
Մառա wrote: "A Clockwork Orange-ի ֆիլմն էլ եմ սիրում: "

Օհ, ճիշտ ա, սրա մասին մոռացել էի:

Կուբրիկը ընդհանրապես էկրանիզացիաներ նկարելուց շատ բան փոխում, յուրովի էր դարձնում, նույնիսկ երբ գիրքը հենց սցենարի համար էր գրվել (ոնց օրինակ 2001: A Space Odyssey-ի դեպքում էր): Ու հետաքրքիրն էն ա, որ հա՛մ իր ֆիլմերն եմ սիրում, հա՛մ գրքերը, բայց էն աստիճան տարբերվող են, որ համեմատել էլ չի ստացվում: Shining-ը կարդալուց մենակ զգացի, որ լրիվ ուրիշ բանի մասին ոնց որ լինի, քան Կուբրիկն էր ներկայացնում:

The Clockwork Orange-ն էլ հենց էն դեպքերից ա, որ էդքան էլ շատ բան չի փոխել.. բայց մեկա դժվար ա ասել, որն եմ ավելի շատ սիրում: Ֆիլմը վերջն ա: Գիրքը գլուխգործոց ա: Բայց երևի առանց ֆիլմի գիրքն էդքան կուլտային չդառնար էլ: Նենց որ լավ հիշացրեցիր :)


message 15: by Nelly (new)

Nelly Aghabekyan | 310 comments Mod
Byurakn wrote: "Մի կինո միտս եկավ. «Մեծ հույսերը»: Սովորաբար մենք չենք սիրում, երբ կինոներում ինչ-որ բան փոխած ա լինում գրքի համեմատ: Իսկ «Մեծ հույսերն» էն ֆիլմերից ա, որ ոնց կարացել, փոխել են գիրքը, բայց տվյալ դեպքում կինոն հազար անգամ ավելի շատ ա դուրս եկել, քան գիրքը:"

Օհ, Ալֆոնսո Կուարոնի մասին ես երևի, չէ՞: Շատ տպավորիչ ու հուզիչ էր, բայց մի տեսակ հավատս նենց չի գալիս, որ Դիկկենսի գրքի հետ անունից բացի ինչ-որ կապ ունի: Ունի՞ որ:


message 16: by մառա (new)

մառա Nelly wrote: "Ի դեպ, Bates Motel սերիալը Psycho-ի հիման վրա ա նկարված, Բեյթս ընտանիքի նախապատմությունն ա, ու շատ, անչա՜փ լավն ա, նենց որ դա էլ կարաք նայեք:"
ուխ, հերթով նայեմ^^


message 17: by Tatevik (new)

Tatevik | 23 comments Nelly wrote: "Najaryan wrote: "Ինձ համար One Day ու Breakfast at Tiffany's ֆիլերն են: Գրքերին հավասար սիրում եմ: Բայց դե գրքեր էլ կան, որ վերջացնում ես, մի պահ ուշքի չես գալիս, հետո ..."

Ֆիլմն էլ ա շաաատ լավը, ինձ համար կինոն չնայելու գրքերը The Book Thief ու The Forsyte Saga են, մի տեսակ դու արդեն էտ աշխարհը ստեղծել ես ու չես ուզում փչացնես ուրիշի պետկերացմամբ ստեղծած աշխարհով:
Հա, մեկ էլ Harry Potter and the Prisoner of Azkaban են լավ նկարել, որ գրքին հավասար սիրում եմ, մնացածը էտքան չէ, բայց էս մեկը լավ են նկարել:


message 18: by Tatevik (new)

Tatevik | 23 comments Nelly wrote: "Ի դեպ, Bates Motel սերիալը Psycho-ի հիման վրա ա նկարված, Բեյթս ընտանիքի նախապատմությունն ա, ու շատ, անչա՜փ լավն ա, նենց որ դա էլ կարաք նայեք:"

Bates motel-ի թրեյլերը նայեցի, ոնց որ թե ես էլ սկսեմ նայել :) PSycho մի քանի հատ ֆիլմ գտա, որն ա գրքի հիման վրա նկարածը?


message 19: by Tatevik (new)

Tatevik | 23 comments Nelly wrote: "Byurakn wrote: "Մի կինո միտս եկավ. «Մեծ հույսերը»: Սովորաբար մենք չենք սիրում, երբ կինոներում ինչ-որ բան փոխած ա լինում գրքի համեմատ: Իսկ «Մեծ հույսերն» էն ֆիլմերից ա, որ ոնց կարացել, փոխել են գիրք..."

2 հատ էլ կան, բացի լինկի ֆիլմից, բայց չեմ նայել, սպասում եմ գիրքը կարդամ նոր նայեմ :)


message 20: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1130 comments Mod
Nelly wrote: "Byurakn wrote: "Մի կինո միտս եկավ. «Մեծ հույսերը»: Սովորաբար մենք չենք սիրում, երբ կինոներում ինչ-որ բան փոխած ա լինում գրքի համեմատ: Իսկ «Մեծ հույսերն» էն ֆիլմերից ա, որ ոնց կարացել, փոխել են գիրք..."
Ունի :D Սյուժեի ընդհանուր գիծը նույնն ա, բայց անխնա կերպով են ահագին բաներ փոխված, սկսած նրանից, որ մոդռնիզացված ա: Էս երևի էն հազվագյուտ դեպքերից ա, որ կինոն նայում ես ու ուրախանում, թե ինչքան շատ բան են փոխել:


message 21: by Sona (last edited Jun 21, 2015 11:46AM) (new)

Sona Petrossian | 107 comments ես էս վերջերս իմացա, որ Անտոնիոնի Blow up կինոն/իմ սիրած ֆիլմերից մեկն ա/ նկարահանված ա Կորտասարի las babas del Diablo/Սատանայի լորձունքները-հայերեն ոնց որ սենց ա/ պատմվածքի հիման վրա, ու ասեմ, որ թե՛ կինոն, թե՛ պատմվածքը հավասարապես լավն են, հզոր են: Էրեկ էլ նայեցի the dreamers կինոն/ռեժ.՝ Բերտոլուչին ա, շաաատ լավ նկարած ֆիլմ/, որը նկարահանված ա The Holy Innocents գրքի մոտիվներով ու պատրաստվում եմ էտ գիրքը կարդալ :))


message 22: by մառա (new)

մառա The Dreamers ֆիլմը տեսել եմ, լավն ա, իսկ գրքի մասին չգիտեի: Սյուժեն հիշելով մի տեսակ չեմ պատկերացնում ինչ տիպի կլինի գիրքը, որովհետև ֆիլմը լավն ա, որովհետև դերասաններն են լավը, սիրուն ա նկարած, լավ սաունդթրեք ունի, ընդհանուր գույներն են սիրուն: Ամեն դեպքում կարելի ա կարդալ գիրքը


message 23: by Sona (new)

Sona Petrossian | 107 comments Մառա wrote: "The Dreamers ֆիլմը տեսել եմ, լավն ա, իսկ գրքի մասին չգիտեի: Սյուժեն հիշելով մի տեսակ չեմ պատկերացնում ինչ տիպի կլինի գիրքը, որովհետև ֆիլմը լավն ա, որովհետև դերասաններն են լավը, սիրուն ա նկարած, լավ..."

Չգիտեմ ես էլ եմ մտածում արդյոք գիրքը նույն կերպ պատկերավոր կլինի, ինքան ֆիլմը, կարող ա էս էն հազվագյուտ դեպքերից լինի, որ ֆիլմը կգերազանցի գրքին :)


Անի Կուռոյան | 21 comments Գրքի հիման վրա ստեղծված միակ ֆիլմը որը հավանել եմ եղել է Ջեյն Օսթինի ,, հպարտություն և Նախապաշարմունքներ,,-ի ամերիկյան տարբերակը... Այժմյան դրությամբ այն միակն է, որ հիշում եմ ընկերներ....


message 25: by Mari (new)

Mari Melikyan (hanguyts) (voltera) | 199 comments Mod
Nelly wrote: "Վոլտ wrote: "ինչ լավ բան արեցիր, որ ասեցիր էդ մասին ^^ հետն էլ լավ լավ դերասաններ են խաղում: կնայեմ :))))"

Հետո կկիսվե՞ս տպավորություններով :) Ես էլ մինչև էդ գիրքը կկարդամ գոնե"


Անպայման :))))


message 26: by Mari (new)

Mari Melikyan (hanguyts) (voltera) | 199 comments Mod
Najaryan wrote: "Nelly wrote: "Ի դեպ, Bates Motel սերիալը Psycho-ի հիման վրա ա նկարված, Բեյթս ընտանիքի նախապատմությունն ա, ու շատ, անչա՜փ լավն ա, նենց որ դա էլ կարաք նայեք:"

Bates motel-ի թրեյլերը նայեցի, ոնց որ թ..."


1960 թվինն ա ՝


message 27: by Nelly (new)

Nelly Aghabekyan | 310 comments Mod
Psycho-ն շատ արագ կարդացվեց, ու որոշակի հավեսն էր, բայց հա, ֆիլմից հետո բացարձակ էլ չի զարմացնում: Երբ գիտես punchline-ը ինչում ա, էլ չես կարում զարմացած ձևանալ :D Չնայած, Chuck Palahniuk-ի Fight Club-ը կակ ռազ իմանալով հանդերձ մեկա չտեսնված լավ կարդացվում ու տպավորում էր: Եսիմ:

Ինչ էի ուզում ասել` էս Psycho-ն կարդալուց հետո Bates Motel սերիալն էլ ավելի սիրեցի: Համ Նորմանին, համ Նորմային սիրում ես սերիալը նայելուց, իրանց հասկանում ես լավ, կարեկցում ու չես ուզում, որ տենց տխուր ավարտ ունենան: Շատ մարդկային են կերպարները, ու դերասանական խաղն ամեն ինչ արժի: Պատմությունը մի ուրիշ մակարդակի են բարձրացրել, ինձ թվում ա:


message 28: by Mari (new)

Mari Melikyan (hanguyts) (voltera) | 199 comments Mod
Nelly wrote: "Psycho-ն շատ արագ կարդացվեց, ու որոշակի հավեսն էր, բայց հա, ֆիլմից հետո բացարձակ էլ չի զարմացնում: Երբ գիտես punchline-ը ինչում ա, էլ չես կարում զարմացած ձևանալ :D Չնայած, Chuck Palahniuk-ի [book:F..."

Ֆիլմում ու գրքում Նորմանն ու իր մայրը իրոք մի քիչ ստվերի տակ են մնացել, ուշադրությունն ավելի շատ էդ ուժասոտ պահերի վրա են դարձրել, իրենց կյանքի պատմությունը, թե ինչի ա ամեն ինչ սենց եղել և այլն, չի արված ընդհանրապես: Մանավանդ Նորմանը, որ գրքում միանգամից որպես զլաձեյ ա ներկայանում, էն ամենաառաջին տողերից էլ սկսվում են իրա զառանցաքները, մոր հետ խոսակցությունները:


message 29: by Nelly (new)

Nelly Aghabekyan | 310 comments Mod
հա, մենակ վերջում ա մի երկու խոսքով ասում, թե հոգեբույժի կարծիքով` երբ ա սկսվել Նորմանի հիվանդությունն ու ոնց ա աշխատում: Շատ թռուցիկ էր: Իսկ մենք ֆիլմը տենալուց հետո ու պատմությանը ծանոթ լինելով արդեն ամենասկզբից լավ էլ գիտենք, թե ինչ ա կատարվում Նորմանի հետ: Այ թե` ինչի՞ ա էդ կատարվում, ուրիշ հարց: Ես ճիշտ հասկացա՞, որ դեռահաս տարիքում Մայրը գլխին էր խփել, Նորմանն ուղեղի ցնցում էր ստացել, ու երևի թե դրանից էլ սկսվեց ամեն ինչ:


message 30: by Suren (last edited Jul 13, 2015 11:08AM) (new)

Suren Semerjyan (surensemerjyan) | 3 comments Միակ ստեղծագործոթյունը որ մտքիս գալիս է` Դյումայի Կոմս Մոնտե-Քրիստոն» է, համեմատած 1998թ.-ի Ժոզո Դայանի էկրանավորման հետ:


Անի Կուռոյան | 21 comments Suren wrote: "Միակ ստեղծագործոթյունը որ մտքիս գալիս է` Դյումայի Կոմս Մոնտե-Քրիստոն» է, համեմատած 1998թ.-ի Ժոզո Դայանի էկրանավորման հետ:"
Դյումայի Կոմս Մոնտե Քրիստոյի վերջին էկրանավորումը, որտեղ Կոմսին կերտում է Դեպարտիեն լրիվ հեռացել է գրքի ասելիքից: Ռեժիսիորի, սցենարիստի աչքից վրիպել է ամենակարևորը, իսկ 2002թ էկրանավորվածը առավել ցածրակարգ էր ու ոչինչ չասող: Այս գրքի հիման վրա էկրանավորված այդ երկու ֆիլմերը ինձ ոչինչ չտվեցին և եթե գիրքը կարդացած չլինեի սխալ պատկերացում կկազմեի այս ստեղծագործության մասին:


message 32: by Suren (last edited Jul 19, 2015 02:36AM) (new)

Suren Semerjyan (surensemerjyan) | 3 comments Անի Կուռոյան wrote: "Suren wrote: "Միակ ստեղծագործոթյունը որ մտքիս գալիս է` Դյումայի Կոմս Մոնտե-Քրիստոն» է, համեմատած 1998թ.-ի Ժոզո Դայանի էկրանավորման հետ:"
Դյումայի Կոմս Մոնտե Քրիստոյի վերջին էկրանավորումը, որտեղ Կոմ..."


Անի, դե որքան մարդիկ, այդքան էլ կարծիքներ :) Ֆիլմը գրքից իրոք շատ է տարբերվում, գոնե այն պարզ պատճառով, որ ֆիլմը սկսվում է այն պահից, երբ Էդմոնը հայտնվում է ազատության մեջ, իսկ գրքում մինչ այդ պահը հասնելը` պատմության մոտ կեսը անցած է լինում, այն մասը որտեղ և նկարագրվում են Էդմոնի անցած հիմնական փորձությունները: Արդյունքնում, ֆիլմում ունենում ենք մի մարդու,կարծես թե, առանց անցյալի, որը մերթընդմերթ վերհիշում է իր հետ կատարված դժբախտությունները: Իմ կարծիքով, մի պահ կարողանում ես տեսնես նրան, որպես հարուստ մի անձնավորության, ով չափազանց էքսցենտրիկ է և ում արարքների դրդապատճառները հստակ չեն երևում: Տեսնել այնպես, ինչպես մյուս հերոսները պետք է որ տեսնեին նրան: Հենց դա է ինչ ֆիլմում շատ լավ է փոխանցված, Էդմոնը կարծես թե իր վրեժը լուծելով, ինքն իր դեմ է դուրս գալիս, այդ ամբողջ հարստությունը խաղաղ վայլելու փոխարեն նա տարված է մի անհասկանալի նպատակով, որն հենց առաջին հերթին իրեն է կործանում: Գրքում դա հեշտ է փոխանցել,իսկ ֆիլմում պարզապես պետք էր "զրկել" նրան անցյալից և առօրեական մթնորոլտ ստեղծել, չէ որ իր "զոհերը" հանգիստ ապրում էին իրենց առօրեան, և նույնիսկ չէին գուշակում թե ինչ է նրանց սպասվում: Իմ կարծիքով դա ֆիլմի հեղինակների հաջողվել է, այն կլանում է , և ուզում ես շարունակել նայել, երբ ի տարբերություն կարդալու, դու էլ ես գտնվում պասիվ(զոհի :)) դերում, ոնց որ և ցանկացած կինոդիտող:

Հ.Գ. Ժան Մարեի մասնակցությամբ ֆիլմը, ընդհարապես չեմ կարողանում ընկալել...


Անի Կուռոյան | 21 comments վրեժը պիտի լուծվեր թեև համաձայն եմ այն մտքի հետ, որ դա կործանարար եղավ նրա համար խլելով վստահությունն առ մարդ առհասարակ: Դա պարտություն էր, որին իմ տեսած ֆիլմերից ոչ մեկում անդրադարձ չեղավ, իսկ վերադարձը Մերսեդեսի մոտ անհիմն էր, Վրեժը չէր լուծվում նրա համար, որ ետ գար Մերսեդեսի մոտ: Անձամբ ինձ համար գերդասելի էր Հայդեի հետ մնալը ինչպես գրքում:


Անի Կուռոյան | 21 comments Մյուս կողմից, եթե նա վրեժ չլուծեր ու վայելեր հարստությունը, ուրեմն պետք է երբեք ետ չդառնար իր դահիճների մոտ:Բայց սա կլիներ ուրիշ պատմություն, հայացք նոր լույսի ներքո, որ կարող էր չանցնել ընթերցողի մտքով բայց հետաքրքիր լինել կինոդիտողի համար: Այստեղ Կոմսը չէր լինի վիրավոր հոգի, այլ՝ ուժեղ մարդ ով իր կյանքը սկսեց նոր էջից անցյալը թաղելով Իֆ ամրոցի ջրերում:
Անգամ կարող էր որպես հարուստ այցելել իր դահիճներին, բայց մնալ անհայտ, որովհետև եթե բացահայտվեր առանց վրեժ լուծելու ցանկության դահիճները նորից կսկսեին գործել նրան կործանելու համար:
Եթե ես տեսնեի այսպիսի շեշտով էկրանավորում այդ դեպքում կինոն կհամարեի գրքից լավը: Բայց այն դեպքում երբ ֆիլմում նա վրեժի ցասմամբ լի դառնում է ետ ու հաշվեհարդար տեսնելով վերադառնում Մերսեդեսի մոտ այ դա ես չեմ հասկանում: Իր վրեժը դառնում է զրո, անիմաստ ինչպես ասացիք հենց այդ մի քայլով, որով ավարտվում է Դեպարտիեի մասնակցությամբ էկրանավորումը:


message 35: by Suren (last edited Jul 19, 2015 08:59AM) (new)

Suren Semerjyan (surensemerjyan) | 3 comments Ինձ չի թվում, որ հեղինակները հատուկ շեշտադրում են արել: Պարզապես ֆիլմում հատուկ մթնոլորտ էր ստեղծվել, որտեղ դու կարողանում ես կողքից նայել այդ բոլոր դեպքերին, լինելով ոչ Կոմսի, ոչ էլ նրա զոհերի կողմից: Չիմանալով նախապատմությունը, չապրելով այն հերոսների հետ , այնուհետև դժվար է որևէ մեկի կոմը ընտրել: Ինձ այդ ամբիվալենտ մթնոլորտը ու հերոսները դուր էին եկել :) Կոմսն էլ, ընկալվում էր որպես այլ աշխարհից մի կերպար, ում մոտիվները այդքան էլ հայտնի չեն, ու ինչպիսին նա կընկալվել մեծամասնության կողմից: Մենք մենակ գիտեինք, որ իրավունք ունի իր վրեժը լուծելու ու ուրիշ ոչինչ: Մի քիչ էլ գերբնական կերպար էր դառնում: Ես ընդհարապես բարոյական կողմից չէի վերլուծում այդ ֆիլմը, զուտ զարգացումները շատ էին կլանում :)

Շատ հաջող սերիալ է, էլի ասեմ դա շատ սուբյեկտիվ կարծիք է: Հիմանկանում այդ ֆիլմը չեն հավանում :)


message 36: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1130 comments Mod
Ո՞վ կա ստեղարենք ժող։ Չկենդանա՞նք


message 37: by Nelly (new)

Nelly Aghabekyan | 310 comments Mod
Ես միշտ կողմ եմ ))


message 38: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1130 comments Mod
դե ուրեմն կենդանանք :)


back to top