Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion
Արխիվ
>
Ֆիլմեր, որ գրքերից էլ լավն են
date
newest »

ու մեկ էլ «շան սիրտը», ըստ իս, գրքին չի զիջում
չեմ կարող հաստատ ասել, թե նրանից ա, որ բոլոր ֆիլմն էլ ավելի շուտ եմ տեսել, քան գրքերը կարդալը, որովհետև հիմա էլ որ նայում եմ մեկ է գրքի չափ լավն են թվում

Մի կինո միտս եկավ. «Մեծ հույսերը»: Սովորաբար մենք չենք սիրում, երբ կինոներում ինչ-որ բան փոխած ա լինում գրքի համեմատ: Իսկ «Մեծ հույսերն» էն ֆիլմերից ա, որ ոնց կարացել, փոխել են գիրքը, բայց տվյալ դեպքում կինոն հազար անգամ ավելի շատ ա դուրս եկել, քան գիրքը:
Հա, մեկ էլ «Մենք պետք է խոսենք Քեվինի մասին» կինոն: Գիրքը կինոյից հետո կարդացի, մի տեսակ շատ նվնվան ու պրիմիտիվ էր, իսկ կինոն վերջն էր:
Հա, մեկ էլ «Մենք պետք է խոսենք Քեվինի մասին» կինոն: Գիրքը կինոյից հետո կարդացի, մի տեսակ շատ նվնվան ու պրիմիտիվ էր, իսկ կինոն վերջն էր:

A Clockwork Orange-ի ֆիլմն էլ եմ սիրում:
Մնացած դեպքերում գրքից հետո ֆիլմը չեմ հավանել:
Robert Bloch-ի Psycho-ն: Գիրքն էսօր եմ սկսել ու ահագին առաջ եմ գնացել, բայց ֆիլմը մի ուրիշ տիպի լավն ա: Չնայած կարող ա վերջացնեմ գիրքը, կարծիքս փոխվի:
Ի դեպ, Bates Motel սերիալը Psycho-ի հիման վրա ա նկարված, Բեյթս ընտանիքի նախապատմությունն ա, ու շատ, անչա՜փ լավն ա, նենց որ դա էլ կարաք նայեք:
Najaryan wrote: "Ինձ համար One Day ու Breakfast at Tiffany's ֆիլերն են: Գրքերին հավասար սիրում եմ: Բայց դե գրքեր էլ կան, որ վերջացնում ես, մի պահ ուշքի չես գալիս, հետո բացում ես վերջին էջը նորից կարդում, փակում, մի կես ժամ գիրքը գրկած ման գալիս տանը, հետո դնում դարակում ու ասում-սպանեք կինոն չեմ նայիիիիիի :D
."
Այ Breakfast At Tiffany-ն իմ մոտ հենց էդ վերջին էջը վերակարդալու ու հետո ֆիլմը չնայելու գրքերից էր :D Հեփբերնին շատ եմ սիրում, ու էդ ֆիլմը շատ էի ուզում նայել կարդալուց առաջ, իսկ հետո կարդացի, ու կարդալուց բոլորովին Հեփբերն չէի պատկերացնում: Ու էնքան լավն էր, որ էլ ֆիլմով տպավորությունս չուզեցի փչացնել ))

Վոլտ wrote: "ինչ լավ բան արեցիր, որ ասեցիր էդ մասին ^^ հետն էլ լավ լավ դերասաններ են խաղում: կնայեմ :))))"
Հետո կկիսվե՞ս տպավորություններով :) Ես էլ մինչև էդ գիրքը կկարդամ գոնե
Հետո կկիսվե՞ս տպավորություններով :) Ես էլ մինչև էդ գիրքը կկարդամ գոնե
Մառա wrote: "A Clockwork Orange-ի ֆիլմն էլ եմ սիրում: "
Օհ, ճիշտ ա, սրա մասին մոռացել էի:
Կուբրիկը ընդհանրապես էկրանիզացիաներ նկարելուց շատ բան փոխում, յուրովի էր դարձնում, նույնիսկ երբ գիրքը հենց սցենարի համար էր գրվել (ոնց օրինակ 2001: A Space Odyssey-ի դեպքում էր): Ու հետաքրքիրն էն ա, որ հա՛մ իր ֆիլմերն եմ սիրում, հա՛մ գրքերը, բայց էն աստիճան տարբերվող են, որ համեմատել էլ չի ստացվում: Shining-ը կարդալուց մենակ զգացի, որ լրիվ ուրիշ բանի մասին ոնց որ լինի, քան Կուբրիկն էր ներկայացնում:
The Clockwork Orange-ն էլ հենց էն դեպքերից ա, որ էդքան էլ շատ բան չի փոխել.. բայց մեկա դժվար ա ասել, որն եմ ավելի շատ սիրում: Ֆիլմը վերջն ա: Գիրքը գլուխգործոց ա: Բայց երևի առանց ֆիլմի գիրքն էդքան կուլտային չդառնար էլ: Նենց որ լավ հիշացրեցիր :)

Byurakn wrote: "Մի կինո միտս եկավ. «Մեծ հույսերը»: Սովորաբար մենք չենք սիրում, երբ կինոներում ինչ-որ բան փոխած ա լինում գրքի համեմատ: Իսկ «Մեծ հույսերն» էն ֆիլմերից ա, որ ոնց կարացել, փոխել են գիրքը, բայց տվյալ դեպքում կինոն հազար անգամ ավելի շատ ա դուրս եկել, քան գիրքը:"
Օհ, Ալֆոնսո Կուարոնի մասին ես երևի, չէ՞: Շատ տպավորիչ ու հուզիչ էր, բայց մի տեսակ հավատս նենց չի գալիս, որ Դիկկենսի գրքի հետ անունից բացի ինչ-որ կապ ունի: Ունի՞ որ:
Օհ, Ալֆոնսո Կուարոնի մասին ես երևի, չէ՞: Շատ տպավորիչ ու հուզիչ էր, բայց մի տեսակ հավատս նենց չի գալիս, որ Դիկկենսի գրքի հետ անունից բացի ինչ-որ կապ ունի: Ունի՞ որ:

ուխ, հերթով նայեմ^^

Ֆիլմն էլ ա շաաատ լավը, ինձ համար կինոն չնայելու գրքերը The Book Thief ու The Forsyte Saga են, մի տեսակ դու արդեն էտ աշխարհը ստեղծել ես ու չես ուզում փչացնես ուրիշի պետկերացմամբ ստեղծած աշխարհով:
Հա, մեկ էլ Harry Potter and the Prisoner of Azkaban են լավ նկարել, որ գրքին հավասար սիրում եմ, մնացածը էտքան չէ, բայց էս մեկը լավ են նկարել:

Bates motel-ի թրեյլերը նայեցի, ոնց որ թե ես էլ սկսեմ նայել :) PSycho մի քանի հատ ֆիլմ գտա, որն ա գրքի հիման վրա նկարածը?

2 հատ էլ կան, բացի լինկի ֆիլմից, բայց չեմ նայել, սպասում եմ գիրքը կարդամ նոր նայեմ :)
Nelly wrote: "Byurakn wrote: "Մի կինո միտս եկավ. «Մեծ հույսերը»: Սովորաբար մենք չենք սիրում, երբ կինոներում ինչ-որ բան փոխած ա լինում գրքի համեմատ: Իսկ «Մեծ հույսերն» էն ֆիլմերից ա, որ ոնց կարացել, փոխել են գիրք..."
Ունի :D Սյուժեի ընդհանուր գիծը նույնն ա, բայց անխնա կերպով են ահագին բաներ փոխված, սկսած նրանից, որ մոդռնիզացված ա: Էս երևի էն հազվագյուտ դեպքերից ա, որ կինոն նայում ես ու ուրախանում, թե ինչքան շատ բան են փոխել:

Չգիտեմ ես էլ եմ մտածում արդյոք գիրքը նույն կերպ պատկերավոր կլինի, ինքան ֆիլմը, կարող ա էս էն հազվագյուտ դեպքերից լինի, որ ֆիլմը կգերազանցի գրքին :)

Nelly wrote: "Վոլտ wrote: "ինչ լավ բան արեցիր, որ ասեցիր էդ մասին ^^ հետն էլ լավ լավ դերասաններ են խաղում: կնայեմ :))))"
Հետո կկիսվե՞ս տպավորություններով :) Ես էլ մինչև էդ գիրքը կկարդամ գոնե"
Անպայման :))))
Հետո կկիսվե՞ս տպավորություններով :) Ես էլ մինչև էդ գիրքը կկարդամ գոնե"
Անպայման :))))
Najaryan wrote: "Nelly wrote: "Ի դեպ, Bates Motel սերիալը Psycho-ի հիման վրա ա նկարված, Բեյթս ընտանիքի նախապատմությունն ա, ու շատ, անչա՜փ լավն ա, նենց որ դա էլ կարաք նայեք:"
Bates motel-ի թրեյլերը նայեցի, ոնց որ թ..."
1960 թվինն ա ՝
Bates motel-ի թրեյլերը նայեցի, ոնց որ թ..."
1960 թվինն ա ՝
Psycho-ն շատ արագ կարդացվեց, ու որոշակի հավեսն էր, բայց հա, ֆիլմից հետո բացարձակ էլ չի զարմացնում: Երբ գիտես punchline-ը ինչում ա, էլ չես կարում զարմացած ձևանալ :D Չնայած, Chuck Palahniuk-ի Fight Club-ը կակ ռազ իմանալով հանդերձ մեկա չտեսնված լավ կարդացվում ու տպավորում էր: Եսիմ:
Ինչ էի ուզում ասել` էս Psycho-ն կարդալուց հետո Bates Motel սերիալն էլ ավելի սիրեցի: Համ Նորմանին, համ Նորմային սիրում ես սերիալը նայելուց, իրանց հասկանում ես լավ, կարեկցում ու չես ուզում, որ տենց տխուր ավարտ ունենան: Շատ մարդկային են կերպարները, ու դերասանական խաղն ամեն ինչ արժի: Պատմությունը մի ուրիշ մակարդակի են բարձրացրել, ինձ թվում ա:

Nelly wrote: "Psycho-ն շատ արագ կարդացվեց, ու որոշակի հավեսն էր, բայց հա, ֆիլմից հետո բացարձակ էլ չի զարմացնում: Երբ գիտես punchline-ը ինչում ա, էլ չես կարում զարմացած ձևանալ :D Չնայած, Chuck Palahniuk-ի [book:F..."
Ֆիլմում ու գրքում Նորմանն ու իր մայրը իրոք մի քիչ ստվերի տակ են մնացել, ուշադրությունն ավելի շատ էդ ուժասոտ պահերի վրա են դարձրել, իրենց կյանքի պատմությունը, թե ինչի ա ամեն ինչ սենց եղել և այլն, չի արված ընդհանրապես: Մանավանդ Նորմանը, որ գրքում միանգամից որպես զլաձեյ ա ներկայանում, էն ամենաառաջին տողերից էլ սկսվում են իրա զառանցաքները, մոր հետ խոսակցությունները:

հա, մենակ վերջում ա մի երկու խոսքով ասում, թե հոգեբույժի կարծիքով` երբ ա սկսվել Նորմանի հիվանդությունն ու ոնց ա աշխատում: Շատ թռուցիկ էր: Իսկ մենք ֆիլմը տենալուց հետո ու պատմությանը ծանոթ լինելով արդեն ամենասկզբից լավ էլ գիտենք, թե ինչ ա կատարվում Նորմանի հետ: Այ թե` ինչի՞ ա էդ կատարվում, ուրիշ հարց: Ես ճիշտ հասկացա՞, որ դեռահաս տարիքում Մայրը գլխին էր խփել, Նորմանն ուղեղի ցնցում էր ստացել, ու երևի թե դրանից էլ սկսվեց ամեն ինչ:

Դյումայի Կոմս Մոնտե Քրիստոյի վերջին էկրանավորումը, որտեղ Կոմսին կերտում է Դեպարտիեն լրիվ հեռացել է գրքի ասելիքից: Ռեժիսիորի, սցենարիստի աչքից վրիպել է ամենակարևորը, իսկ 2002թ էկրանավորվածը առավել ցածրակարգ էր ու ոչինչ չասող: Այս գրքի հիման վրա էկրանավորված այդ երկու ֆիլմերը ինձ ոչինչ չտվեցին և եթե գիրքը կարդացած չլինեի սխալ պատկերացում կկազմեի այս ստեղծագործության մասին:

Դյումայի Կոմս Մոնտե Քրիստոյի վերջին էկրանավորումը, որտեղ Կոմ..."
Անի, դե որքան մարդիկ, այդքան էլ կարծիքներ :) Ֆիլմը գրքից իրոք շատ է տարբերվում, գոնե այն պարզ պատճառով, որ ֆիլմը սկսվում է այն պահից, երբ Էդմոնը հայտնվում է ազատության մեջ, իսկ գրքում մինչ այդ պահը հասնելը` պատմության մոտ կեսը անցած է լինում, այն մասը որտեղ և նկարագրվում են Էդմոնի անցած հիմնական փորձությունները: Արդյունքնում, ֆիլմում ունենում ենք մի մարդու,կարծես թե, առանց անցյալի, որը մերթընդմերթ վերհիշում է իր հետ կատարված դժբախտությունները: Իմ կարծիքով, մի պահ կարողանում ես տեսնես նրան, որպես հարուստ մի անձնավորության, ով չափազանց էքսցենտրիկ է և ում արարքների դրդապատճառները հստակ չեն երևում: Տեսնել այնպես, ինչպես մյուս հերոսները պետք է որ տեսնեին նրան: Հենց դա է ինչ ֆիլմում շատ լավ է փոխանցված, Էդմոնը կարծես թե իր վրեժը լուծելով, ինքն իր դեմ է դուրս գալիս, այդ ամբողջ հարստությունը խաղաղ վայլելու փոխարեն նա տարված է մի անհասկանալի նպատակով, որն հենց առաջին հերթին իրեն է կործանում: Գրքում դա հեշտ է փոխանցել,իսկ ֆիլմում պարզապես պետք էր "զրկել" նրան անցյալից և առօրեական մթնորոլտ ստեղծել, չէ որ իր "զոհերը" հանգիստ ապրում էին իրենց առօրեան, և նույնիսկ չէին գուշակում թե ինչ է նրանց սպասվում: Իմ կարծիքով դա ֆիլմի հեղինակների հաջողվել է, այն կլանում է , և ուզում ես շարունակել նայել, երբ ի տարբերություն կարդալու, դու էլ ես գտնվում պասիվ(զոհի :)) դերում, ոնց որ և ցանկացած կինոդիտող:
Հ.Գ. Ժան Մարեի մասնակցությամբ ֆիլմը, ընդհարապես չեմ կարողանում ընկալել...

Անգամ կարող էր որպես հարուստ այցելել իր դահիճներին, բայց մնալ անհայտ, որովհետև եթե բացահայտվեր առանց վրեժ լուծելու ցանկության դահիճները նորից կսկսեին գործել նրան կործանելու համար:
Եթե ես տեսնեի այսպիսի շեշտով էկրանավորում այդ դեպքում կինոն կհամարեի գրքից լավը: Բայց այն դեպքում երբ ֆիլմում նա վրեժի ցասմամբ լի դառնում է ետ ու հաշվեհարդար տեսնելով վերադառնում Մերսեդեսի մոտ այ դա ես չեմ հասկանում: Իր վրեժը դառնում է զրո, անիմաստ ինչպես ասացիք հենց այդ մի քայլով, որով ավարտվում է Դեպարտիեի մասնակցությամբ էկրանավորումը:

Շատ հաջող սերիալ է, էլի ասեմ դա շատ սուբյեկտիվ կարծիք է: Հիմանկանում այդ ֆիլմը չեն հավանում :)
Books mentioned in this topic
Fight Club (other topics)The Holy Innocents (other topics)
Breakfast at Tiffany’s and Three Stories (other topics)
One Day (other topics)
The Book Thief (other topics)
More...
Իսկ դուք ինչ-որ ֆիլմեր բնօրինակից շատ սիրում ե՞ք: