ŷ

Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

Julio Cortázar: Rayuela (Critical Guides to Spanish Texts)
This topic is about Julio Cortázar
47 views
Արխիվ > Հուլիսի գրքի քննարկում

Comments Showing 1-17 of 17 (17 new)    post a comment »
dateDown arrow    newest »

message 1: by արմին (new)

արմին (tanamasi) Այսպիսով, ընտրվեց Կորտասարի հաստափոր Rayuela ստեղծագործությունը։ Ո՞վ է միանում ընթերցողներին այս ամիս։

Եթե գրքի հղումները ճարեք, խնդրում եմ, կիսվեք մեզ հետ։
Շուտով ես էլ կթարմացնեմ ։Ճ


message 2: by Nelly (new)

Nelly Aghabekyan | 310 comments Mod
Ես քաշեցի ռուսերեն fb2-ն էստեղից.

Եթե ինչ-որ մեկն ուզում ա, կարամ mobi ու epub ֆորմատներով տամ:


message 3: by Nelly (new)

Nelly Aghabekyan | 310 comments Mod
Ես մտածում էի, որ հավես չեմ անի, բայց դե մի օր պետք ա գոնե մի բան Կորտասարից կարդալ, սենց չի լինի: Նենց որ, ոնց ասում են` "через не могу" կկարդամ ))

Ինձ մենակ ասեք, եթե արդեն կարդացել եք, ո՞նց ա լավ առաջին անգամ կարդալ` հեղինակի նշած խառը հերթականությա՞մբ, թե՞` ուղղակի սկզբից մինչև վերջ, որպես սովորական գիրք: Հասկանում եմ, որ ամեն դեպքում կրկնակի ընթերցանության կարիք կլինի` երկու ձևն էլ իրանց տեղն ունեն ու հաստատ տարբեր կերպ են ընկալվում:


message 4: by Siranush (new)

Siranush | 50 comments ես էլ կմիանամ, հազար տարի ա՝ քինդլիս մեջ գցած էր, ալարում էի, թե սկսեի :)


message 5: by արմին (new)

արմին (tanamasi) էհ, ռաս ուժ ես էլ առաջարկել եմ, ես էլ կմիանամ ։Դ բայց հաստատ էս ամսվա մեջ չեմ վերջացնի


message 6: by մարիօ (new)

մարիօ (mariooo) | 18 comments Ես կկարդամ, քննարկումը չեմ խոստանում, բայց կկարդամ ^_^


message 7: by Sona (new)

Sona Petrossian | 107 comments ավելի լավ ա կարդալ սովորական ավանդական գրքի նման. նախ հարմարության առումով, հետո էլ առանձնապես տարբերությունը չի զգացվի:


message 8: by Nelly (new)

Nelly Aghabekyan | 310 comments Mod
շնորհակալություն, Սոնա ջան, ես էդպես էլ կանեմ ))


message 9: by Nelly (new)

Nelly Aghabekyan | 310 comments Mod
Ոնց հասկանում եմ, վերջը մենակ ես եմ կարդում :D Լավ ջրեցինք հուլիսը, Վարդավառն էլ վկա:


message 10: by արմին (new)

արմին (tanamasi) կհավատա՞ք՝ չեմ կարողանում ընթերցիչս համակարգչիս միացնել, որ գիրքը մեջը գցեմ ։/ աստվածները չեն ուզում, որ ես այս ամիս սա կարդամ ։Դ


message 11: by Sona (new)

Sona Petrossian | 107 comments արմին wrote: "կհավատա՞ք՝ չեմ կարողանում ընթերցիչս համակարգչիս միացնել, որ գիրքը մեջը գցեմ ։/ աստվածները չեն ուզում, որ ես այս ամիս սա կարդամ ։Դ"

:D զնաչիտ նե սուձբա :Դ


message 12: by Sona (new)

Sona Petrossian | 107 comments մի բան ասեմ?! քանի որ ոնց հասկացա ոչ մեկ չի կարդում, կարամ մի քիչ սփոիլ անեմ :Դ. գիրքը իրականում բավականին դժվար ընթեռնելի գիրք ա, էլ չեմ ասում ծավալի մասին: Ես երկրորդ անվանում եմ տվել էս գրքին. <<ջազի հանրագիտարան>>, քանի որ անընդհատ խոսվում ու քննարկվում ա ջազի թեման, հին ու նոր կատարումներ ու կատարողներ ես հիշում ու բացահայտում: Գիրքը կենսագրական մոտիվներ ունի, շատ դրվագներ Կորտասարը իր իսկ իրական կյանքից է վերցրել. մեկը հենց Մեգի ու իր հանդիպումը պատահականության սկզբունքով...մի խոսքով սա Գիրք է Ամեն Ինչի մասին: Մոտ մեկ տարի առաջ եմ կարդացել ու մինչև հիմա հիացած եմ:
p.s. Կորտասարը իմ սիրելիներից մեկն ա: :Դ


message 13: by Nelly (new)

Nelly Aghabekyan | 310 comments Mod
Ես մեկ երրորֆը կարդացի արդեն, հիմա ուղղակի պաուզա եմ անում, որ Harper Lee-ի երկար սպասված To Kill A Mockingbird-ի շարունակությունն արագ կարդամ:

Ու հա՜, սրա մեծմաս,ըոնց որ իմ ստուդենտ ժամանակները լինեն՝ միշտ ինչ-որ մեկի տանը հավաքվում, երաժշգոյթյուն լսում, քննարկում ու ամենքս մեր համար էդ զգում էինք: նույնն էլ իրանք են ))


message 14: by Nelly (new)

Nelly Aghabekyan | 310 comments Mod
Ես մեկ երրորֆը կարդացի արդեն, հիմա ուղղակի պաուզա եմ անում, որ Harper Lee-ի երկար սպասված To Kill A Mockingbird-ի շարունակությունն արագ կարդամ:

Ու հա՜, սրա մեծմաս,ըոնց որ իմ ստուդենտ ժամանակները լինեն՝ միշտ ինչ-որ մեկի տանը հավաքվում, երաժշգոյթյուն լսում, քննարկում ու ամենքս մեր համար էդ զգում էինք: նույնն էլ իրանք են ))


message 15: by Nelly (new)

Nelly Aghabekyan | 310 comments Mod
Երեխե՜ք:

Ես վերջացջրեցի առաջին 56 գլուխները: Հեղինակի առաջին վարիանտով` գիրքն ավարտել եմ, վսյո: Ի՞նչ կասեք, շարունակե՞մ կարդալ մնացած ոչ պարտադիր գլուխները, թե՞ իսկականից ոչ մի նոր բան չեն ավելացնի պատմությանը:

Ասեմ, որ կարդալուց տենց եսիմինչ հաճույք չէի ստանում: Չեմ սիրում, երբ մարդիկ էդքան աշխարհից կտրված անընդհատ փիլիսոփայում են: Ոչ կյանքում, ոչ առավել ևս գրքում: Օրասիոյի հոգեվարքին հետևելը որոշակի հետաքրքրություն առաջացնում էր, բայց անտիպատիան իրա հանդեպ էնքան ուժեղ էր, որ ինչքան ուզում ա երևար` կատարվածից իսկականից ցնցվել էր, խելքը թռցրել, բայց արտահայտվել չէր կարում, մեկ ա` չէի խղճում իրան: Ըհը, հիմա ես էլ եմ մի որոշ ժամանակ Կորտասարի նման երկար նախադասություններով խոսալու, արդեն երևում ա, իբր մինչև էդ շատ լակոնիկ էի:

Ամեն դեպքում: Քննարկո՞ւմ


message 16: by Siranush (new)

Siranush | 50 comments ես սա մի քանի տարի հետո նոր կկարդամ, չքաշեց


message 17: by Nelly (new)

Nelly Aghabekyan | 310 comments Mod
ես կարդալուց զգում էի, որ ուշացել եմ: Տենց փիլիսոփայական անբան կյանքով ապրելն արդեն անցել-գնացել ա իմ համար, էլ հավես չի ու չի հետաքրքրում ոչ մի ձև: Նենց որ չգիտեմ, մի քանի տարի հետո կարդալն իմաստ կունենար, թե ոնց: Կարող ա ավելի շատ ատեի :D


back to top

116206

Armenian readers (Հայ ընթերցողներ)

unread topics | mark unread