ŷ

Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

note: This topic has been closed to new comments.
77 views
Արխիվ > Փետրվար 2015. առաջարկներ

Comments Showing 1-14 of 14 (14 new)    post a comment »
dateDown arrow    newest »

message 1: by Nelly (new)

Nelly Aghabekyan | 310 comments Mod
Շնորհավոր բոլորիս ամանորը :) Լավ գրքերով ու աշխույժ քննարկումներով լի տարի լինի, մմ՞:

Սկսենք փետրվարի ընթերցանության առաջարկները: Ինչպես միշտ, յուրաքանչյուրս կարող ենք առաջադրել միայն երկու գիրք: Առաջարկները կընդունվեն մինչև հունվարի 17-ը, 18-ից կսկսենք քվեարկել:


message 2: by Արմինե (new)

Արմինե Պետրոսյան | 364 comments Ապրես, Նելլի ջան: Թող այս տարին էլ գրքաշատ լինի: Ինձ համար ոնց որ լավ է սկսվել:
Հիմա ուզում եմ սկսել Օրհան Փամուկի <Ստամբուլ. Հիշողություններ> գիրքը: Ինչո՞ւ հենց Փամուկը: Նախ՝ <Միջին սեռ>-ից հետո թուրք-հունական թեմաների շոշափումից հանգիստ կարելի է անցնել նաև երկրորդ կողմի դիտարկումներին: Երկրորդ՝ մեր դարավոր թշնամուն մենք այդպես էլ միակողմանի ենք ծանոթ, իսկ այս վեպը խոստանում է բացել թուրքի աշխարհը իր զավակների միջոցով, ինչը պակաս հետաքրքիր չէ: Երրորդ՝ էս Փամուկը Նոբելյան մրցանակակիր է, բա իրենից մի գործ չկարդանք: Չորրորդ՝ ասում են՝ ահագին հետաքրքիր գիրք է, հայերի մասին էլ լիքը բան կա գրած:
Դեռ այսքանը...ՃՃՃ


message 3: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1130 comments Mod
Նելլի, շնորհակալություն թեման բացելու համար :)

Փետրվարի համար առաջարկում եմ.
Stoner

Stoner-ի մասին ասում են՝ լավագույն վեպն է, որ չես կարդացել: Ինչ-որ տարօրինակ կերպով ժամանակին չգնահատված, բայց վերջերս շատ պոպուլյար դարձած գիրք է: Այստեղ գրադարաններում հերթեր են այն կարդալու համար, խանութներում շատ արագ վաճառվում է, իսկ goodreads-ի ընկերներիցս շատերը կարդում են այն: Դրա համար մտածեցի՝ ինչու՞ մենք էլ չփորձենք:

Էս ամիս մենակ էս մեկը :)


message 4: by Samson (new)

Samson Martirosyan (martirosyan) | 5 comments /book/show/1... համար առաջարկում եմ Հոմերոսի «Ոդիսական»ը, եթե մինչ այժմ չենք կարդացել խմբի շրջանակներում


message 5: by Արմինե (new)

Արմինե Պետրոսյան | 364 comments Կարծում եմ, որ <Ոդիսական>ը կարդալուց առաջ լավ կլինի <Իլիական>ը կարդալ: Համենայն դեպս՝ բանասիրականում մեզ առաջին կուրսում հենց այդպես ուղորդեցին:


message 6: by արմին (new)

արմին (tanamasi) ես առաջարկում եմ�
ա) Vladimir Dudintsev֊ի Белые одежды, որի բազամսերիանոց ֆիլմն եմ տեսել ու թեման շատ է դուրս եկել։ Սովետում գիտնականների ու գիտական հայտնագործությունների, խարդավանքների, իշխանությունների ու գիտության հարաբերությունների մասին է։
բ) Stephen FryThe Star's Tennis Balls, որի աուդիոգիրքն էլ ունեմ, որ հենց ինքը Ֆրայն է կարդու ու ինքը ընդհանրապես շատ հավես է ընթերցում; կարող եմ կիսվել ։Ճ


message 9: by Nelly (new)

Nelly Aghabekyan | 310 comments Mod
ես էս ամիս առաջարկելու բան տենց էլ չգտա: Վաղվանից բացում եմ քվեարկությունը:


message 10: by Արմինե (new)

Արմինե Պետրոսյան | 364 comments Ես արդեն կարդում եմ Փամուկի նշածս գիրքը: Չեմ հավանում, բայց որ սկսել եմ, պիտի վերջացնեմ, դրա համար էլ անգամ առաջարկելուց հետո ինքս չքվեարկեցի այդ գրքի օգտին:


message 11: by Marat (last edited Jan 25, 2015 04:57AM) (new)

Marat M. Yavrumyan (marat-yavrumyan) | 24 comments Առաջարկում եմ Հետհեղափոխությունն՝ իր եզրերով չեք պատկերացնի, ինչ ակտուալ է, եթե քաղաքականությունից հեռու չեք կամ փորձում եք հասկանալ, ինչի է երկիրը էնքան ծուռ ինչքան որ ծուռ է, 2000-ականների մասին է։
կամ էլ Հրանտ Մաթևոսյանի Տաշքենդը


message 12: by արմին (new)

արմին (tanamasi) Մարա՜տ, քվեարկությունը արդեն եղել է ու հաղթող էլ կա՝ /poll/show/1...

Կարող ես այս գրքերը հաջորդ ամսվա համար առաջարկել։


message 13: by Marat (new)

Marat M. Yavrumyan (marat-yavrumyan) | 24 comments արմին wrote: "Մարա՜տ, քվեարկությունը արդեն եղել է ու հաղթող էլ կա՝ /poll/show/1...

Կարող ես այս գրքերը հաջորդ ամսվա համար առաջարկել։"


Կներեք, չէի տեսել, իսկ հաղթող գրքի ռուսերենով - գերմաներենով տարբերակ կա՞, կհուշե՞ք։ Շնորհակալ կլինեմ


message 14: by Nelly (new)

Nelly Aghabekyan | 310 comments Mod
Արդեն բացեցի թեմա գիրքը բեռնելու վերաբերյալ` /topic/show/... հետագա մեկնաբանությունները շարունակենք այնտեղ ;)


back to top
This topic has been frozen by the moderator. No new comments can be posted.